Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
Արցախի փրկարարները հայ զինծառայողի (կամավոր կամ պահեստազորային) աճյունը տարհանել և փոխանցել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության պահպանության բյուրո, որից հետո նրա ինքնությունը պարզելու նպատակով կտեղափոխվի ՀՀ։
Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր 1543 աճյուն։