Իշխանությունների ներսում խմորումները շարունակվում են։ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ տեղի ունեցածները առաջին ծաղիկներն էին։ Առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում։
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում լարվել են ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Վանեցյանը կորցրել է Փաշինյանի գլխավոր հենարանը լինելու «տիտղոսը»։ Այս տեղեկությունների օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որը Փաշինյանին անգամ ցուցահանդեսներ ուղեկցող Վանեցյանը «Քաղաքացու օրվա» միջոցառումներին անգամ մեկ րոպե Փաշինյանի հետ անցկացնելու հնարավորություն չունեցավ։
Վերջին մի քանի շաբաթներին Վանեցյանը հաճախ չի լինում կառավարությունում։ Իշխանությունների ներսում խոսակցություններ են շրջանառվում, որ այս ամենը կարող է անցանկալի ավարտ ունենալ Արթուր Վանեցյանի համար։ Հատկապես Դավիթ Սանասարյանի գործից հետո նրա դեմ տեղեկատվական մեծ գրոհ է իրականացվում։ Փաշինյանին ամեն կողմից փորձում են համոզել, որ պետք է ազատվել ԱԱԾ պետից։



