
Վանաձորում հրդեհից տուժած քաղաքացուն այրվող տնից տարհանած և նրա կյանքը փրկած շտապօգնության բժիշկ Տիգրան Աղաբեկյանին և վարորդ Կարեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնեցի անձնուրաց աշխատանքի համար և պարգևատրեցի առողջապահության նախարարության պատվոգրերով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։