Վահե Գրիգորյանի՝ ընտրությունների վիճակման գոր...
ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը ինչպես հայտնի է ՍԴ է ներկայացրել հունիսի քսանին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող հայցադիմում։ Բացի հայցադիմումից, ներկայացվել է հայցադիմումի հետ նաեւ միջնորդություն՝ այդ գործով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ: Այս տեղեկատվությունն այսօր հաստատեց նաեւ «Հայաստան» դաշինքի անդամ, պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը։ Նա մասնավորապես ասաց․
«Վահե Գրիգորյանը կոնկրետ գործով հանդես է եկել որպես դատավարական հակառակորդ՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի»։ Արամ Վարդեւանյանը նաեւ հավելեց, որ Վահե Գրիգորյանը նաև պաշտպանում էր հիշյալ անձանց առաջադրված քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որը ՍԴ-ը որակեց հակասահմանադրական: Այս փաստերը վերլուծելով՝ Արամ Վարդևանյանը համոզված է, որ Վահե Գրիգորյանն ընտրությունների գործով էլ կանխակալ վերաբերմունք կունենա: