Վահան Քերոբյանը երկօրյա այցով մեկնում է ԱՄԷ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկօրյա այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։

Նշվում է, որ նախարարը հոկտեմբերի 15-16-ը կգործուղվի Աբու Դաբի՝ Համաշխարհային ներդրումային 8-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստվում են սննդամթերքի անվտանգության մասին հուշագիր ստորագրել։