
Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Պետությունն ու հանրությունը պետք է հստակ դիրքորոշում ունենան ռասիզմի և այլատյացության նկատմամբ։ Ասվածի համատեքստում Վահագն Վերմիշյանն անհապաղ պետք է հեռացվի իր զբաղեցրած պաշտոնից։ Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում նմանատիպ կոչերով հանդես եկող մարդը երկու րոպե էլ չէր հասցնի պաշտոնավարել։
Ռասիստական արտահայտությունների ամենամեծ սպառնալիքն այն է, որ դրանք ինչ-որ մի օր դադարում են մնալ որպես արտահայտություն՝ փոխակերպվելով անխուսափելի գործընթացի, ավելի շուտ՝ բռնության»: