
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է օլիմպիական խաղերի նախօրեին կայացած՝ «Սպորտը հանուն կայուն զարգացման» #Sport4SD առաջին գագաթնաժողովին:
Ֆրանսիայի և Միջազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպված գագաթնաժողովի նպատակներից է խթանել սպորտի ներդրումը ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրերում մինչև 2030 թվականը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 25-ին ֆրանսիական կողմի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը: