Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի ընտրված...

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Չիլիի ընտրված նախագահ Խոսե Անտոնիո Կաստի երդմնակալության հանդիսավոր արարողությանը և պատվիրակությունների ղեկավարների ընդունելությանը։ 

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝  ներկայացնելով նաև լուսանկարներ և տեսանյութ։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 10-12-ն աշխատանքային այցով գտնվում է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում՝ չիլիական կողմի հրավերով։