Ռուսական Фонтанка.ру-ն գրել է, որ «Վագների» ղեկավար Պրիգոժինի գրասենյակի մոտ ուժայինները հայտնաբերել են փողով լի արկղերով «Գազել» մեքենա։ Ըստ աղբյուրի՝ այնտեղ եղել է 4 մլրդ ռուբլի կանխիկ գումար։
Պրիգոժինն այս առնչությամբ հայտարարել է, որ իր մոտ բացի «Գազելից» հայտնաբերվել է նաեւ երկու փոքր ավտոբուս, որոնցում եղել են աշխատավարձերի համար նախատեսված փողեր․
««Վագները» ապրում է տասը տարի՝ օգտագործելով բացառապես կանխիկ գումար, ինչը եւ գրված է պայմանագրում։ Հիմա եկել են խուզարկության, ոչ մի ահավոր բան։ Կանխիկ գումարը, իսկապես, հայտնաբերվել է»,- հայտարարել է նա։



