Քիչ առաջ Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ մի շարք անդամներ: Նրանց հետ էր նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, ով խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին: Հարցին՝ արդո՞ք պետությանը փոխանցել է 6 մլրդ դրամ գումարը, Ղազարյանը խորհուրդ տվեց գնալ և այդ հարցը քննիչին ուղղել, ապա հավելեց․ «Գործը երբ կվերջանա՝ կխոսենք»։ Ղազարյանը հրաժարվեց պատասխանել նաև հարցին, թե իրեն որտեղից այդքան գումար։



