Ուզում ենք իմանալ՝ մեր երեխեքի մահն ինչի՞ց է...

«Այդ ոնց եղավ, որ բոլոր պատկան մարմիններն անփույթ վերաբերվեցին, ոչ ոք չունի փաստի նկարները. Այն, ինչ հիմա մեզ հետ խոսում են, փաստացի չէ»,-այս  մասին այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ազատ գյուղում զինվորական կացարանի ողբերգական հրդեհից մահացած զինծառայողներից  Գագիկ բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը:

«Մեզ հետաքրքիր է ԱԻՆ-ի պատասխանը, թե այդ ժամանակահատվածում ինչքան շմոլ գազ կարող էր արտադրել վառարանը: Ոնց կարող են բացատրել, թե այդ ինչքան շմոլ գազ է առաջացել, որ մեր երեխեքը երեք անգամ շնչելուց հետո անգիտակից այրվածքային շոկի են ենթարկվել:  Մենք պատրաստ ենք 15 ծնողներով մինչև վերջ գնալու, ամեն ինչի պատրաստ ենք: Ամեն ինչ անելու ենք, մենք կորցրել ենք ամենաթանկը: Պատկան մարմիններից պահանջում ենք արդար քննություն վարել, պատճառահետեւանքային կապերը վեր հանել: Մենք ուզում ենք իմանալ՝ մեր երեխեքի մահն ինչից է վրա հասել, ում ձեռքով, ում հրամանով, ով է արել: Ողջ մնացած 6 վկաներից ամեն մեկը տարբեր հայտարարություն է անում, տարբեր բաներ են ասում»,-ասաց նա: