Քանի որ դեռ աշխատում եմ, ուզում եմ իմ ներկայությամբ բոլորին ոգևորել, որպեսզի շարունակեն անկեղծ, մաքուր աշխատել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը։
Հարցին՝ ընդդիմությունը առաջիկա ընտրություններում կհաղթի՞, նա կարճ պատասխանեց՝ չգիտեմ։



