Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հա...

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 19-ից 20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 44, թմրանյութի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության` 16, ֆիզիկական ներգործության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 6, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, պաշտոնեական լիազորություների չարաշահման՝ 3, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, ինքնավնասման ու փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական,  սեքսուալ բնույթի բռնի գործողության, պետական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունը չկատարելու, թմրանյութի իրացման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, հրապարակային սակարկությունների կամ գնումներ անցկացնելու չարաշահումների, կանխամտածված սնանկության, ինքնիրավչության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, հետամտելու, կալանավորվածներին պահելու վայրում պահվող անձի կողմից կյանքի համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու  և սառը զենք կրելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է  անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության և այլ հանցագործության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է  3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար․ 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։