Ուժային կառույցների ղեկավարները քաղաքականության մեջ անելիք չունեն։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Հովհաննես Քոչարյանի՝ քաղաքական հայտարարություն անելու համար աշխատանքից ազատվելուն։
«Եթե այդպես է գնահատվել և այդ կոնտեքստում է հաշվի առնվել, ապա որոշումը չպետք է հապաղեր։ Ես ափսոսում եմ, քանի որ նա շատ էֆեկտիվ էր աշխատում գոնե մեր հանձնաժողովի հետ։ Դա կադրային կորուստ է ոստիկանության համար։ Ոստիկանությունում նման բարձր պաշտոն զբաղեցնող մարդը պետք է իմանա, որ քաղաքական շահարկման մեջ չպետք է ընկնի»,-ասաց Քոչարյանը։



