Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Մեղադրող կողմը՝ դատախազներ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը, այսօր չեն ներկայացել նիստին։
Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, թե Գևորգ Բաղդասարյանի կողմից ստացվել է գրություն, որով վերջինս հայտնել է, թե 2021-ին հրապարակվել է ՍԴ որոշումը 300.1 հոդվածի վերաբերյալ։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հատարարեց, որ ՍԴ որոշումից հետո այլևս գոյություն չունի 300.1 հոդվածը։ Նա ասաց, որ միջնորդել են քրեական հետապնդումը դադարեցնել Քոչարյանի նկատմամբ, խափանման միջոցը փոփոխվի ու քրեական հետապնդում իրականացնող մարմիններին դատարանը պարտավորեցնի ներողություն խնդրել Քոչարյանից։
Դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին՝ նա ասաց, որ պետք է քրեական հետապնդումը արդեն դադարեցրած լինել Քոչարյանի նկատմամբ։
«Ուզում եք ասեմ, որ Դուք արդեն հանցագործությա՞ն եք մոտենում։ Դուք պատկերացնում եք դրա տակից կարող եք դուրս գա՞լ», - ասաց Ալումյանն Աննա Դանիբեկյանին։



