Ուշադիր հետևում ենք Ռուբեն Վարդանյանի ձերբակա...

ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման շուրջ ստեղծված իրավիճակին:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ շարունակելով.

«Մենք տեղյակ ենք ձերբակալության մասին և ուշադիր հետևում ենք իրավիճակին: Ես այսօր այլ մեկնաբանություն չունեմ»,- ասել է խոսնակը: