Ուսանողի առջև դռներ փակած ռեկտորը նոր Հայաստա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց, որ ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից մինչև դպրոցական համակարգ : ‹‹Մենք պետք է շատ հստակ ասենք, որ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների առջև դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն : Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է և չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասելուց : Թող դռները ճանկռեն, իրենց սեղանից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն : Թող գնան իրենց համար այլ աշխատանք, այլ անելիք ու առաքելություն գտնեն: Չի կարող ՀՀ-ում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը, կամ կուսակցականացրած կրթական պրոցեսի ռեկտորն ու ղեկավարը շարունակի Նոր Հայաստանում աշխատել : Չի կարող այդպիսի բան լինել››,-նշեց Փաշինյանը :

Վարչապետը նկատեց, որ հեղափոխությունը սկսվել է մայդ պահանջով և ավարտվելու է այդ պահանջով : ‹‹Չկա տարբերակ : Սա քաղաքական որոշում է և դա մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ կիրագործվի : Որևէ մեկը թող չմտածի, թե մենք կմոռանանք, ինչի համար ենք հավաքվել : Հույս չունենան››,-հավելեց նա։