Ուրուգվայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Բուստիժո Բոնասսոնի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 16-18-ը կայցելի Հայաստան։

Վարչապետի որոշմամբ՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարին և ԱԳՆ արարողակարգի ծառայության պետին հանձնարարվել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։

Պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում։