Ուռուցքաբանական չարորակ ախտորոշումների դեպքու...

Արտահիվանդանոցային դժվարամատչելի հետազոտությունների մասով ուռուցքաբանական չարորակ ախտորոշում ունեցող հիվանդների համար որևէ առավելություն սահմանված չէ: Այս մասին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կարգի փոփոխությունների մասին ասուլիսում հայտարարեց Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ահարոն Բարսեղյանը:

«Եթե ունենանք համապատասխան ֆինանսական հնարավորություններ առաջին առաջնահերթություններից մեկը, որ տալու ենք, դա լինելու է հենց ուռուցքաբանական ախտորոշում ունեցող հիվանդների արտահիվանդանոցային դժվարամատչելի հետազոտությունների իրականացումը»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: