Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է Եվրահանձ...

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է իր պաշտոնում:

Սա նրա համար երկրորդ 5-ամյա ժամկետն է։ 

720-տեղանոց Եվրախորհրդարանում անցկացված գաղտնի քվեարկության ժամանակ նրա օգտին է քվեարկել 401 պատգամավոր, դեմ՝ 284: 15 հոգի ձեռնպահ է մնացել, անվավեր է ճանաչվել 7 քվեաթերթիկ: