Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնման պայմանագրերի թափանցիկության առնչությամբ ներկայացված գործով պարտվել է դատարանում։ Սա տեղի է ունեցել երկրորդ ժամկետով Լայենի պաշտոնավարումը շարունակելու շուրջ քվեարկության նախօրեին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Եվրախորհրդարանի մի շարք օրենսդիրներ խնդրել էին իրենց համար հասանելի դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող դեղագործական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։ Սակայն Եվրահանձնաժողովը միայն մասնակի հասանելիություն էր տրամադրել և չէր տվել փաստաթղթերի մի մասը՝ նշելով, որ դա արվում է կոմերցիոն շահերի պաշտպանության համար։ Օրենսդիրները դիմել էին Լյուքսեմբուրգում տեղակայված Ընդհանուր իրավասության եվրոպական դատարան և հուլիսի 17-ին շահել են գործը։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ կուսումնասիրի դատարանի վճիռը։ Եվրոպական խորհրդարանում հուլիսի 18-ին քվեարկություն է կայանալու ֆոն դեր Լայենին երկրորդ 5-ամյա ժամկետով վերընտրելու շուրջ։



