Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, չնայած իր վատառողջ լինելուն, փորձում է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կազմակերպել մինչև հունվարի 20-ի նրա երդմնակալության արարողությունը:
Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ ֆոն դեր Լայենը ցանկանում է Թրամփի հետ հանդիպել Ֆլորիդայում գտնվող Մար ա Լագոյի նրա կալվածքում։
Հունվարի սկզբին հաղորդվել էր, որ ֆոն դեր Լայենը թոքաբորբի պատճառով երկու շաբաթ ոչ մի միջոցառման չի մասնակցի։