
Իրանում ուրանի հարստացումn ընդհանուր առմամբ ընդունված փաստ է, և չնայած արևմտյան երկրներում դրա մակարդակի վերաբերյալ պոտենցիալ մտահոգություններին, ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Իրանի արտգործնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին։
«Մենք կկարողանանք բանակցություններ սկսել հնարավոր գործարքի շուրջ, եթե ամերիկացիները կառուցողական դիրքորոշում ընդունեն: Իրանի հարստացման (ուրանի-Խմբ.) հարցը իրական է, և մենք պատրաստ ենք աշխատել վստահության ամրապնդման վրա (իրանական միջուկային ծրագրի նկատմամբ-Խմբ.), չնայած որոշ մտահոգություններին», - ասել է նա:
Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել շաբաթ՝ ապրիլի 12-ին, Օմանում։ Երկրորդ փուլը նույն վայրում կկայանա ապրիլի 19-ին։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Fox News-ին բացատրել է, որ Իրանի հետ բանակցային գործընթացը կենտրոնանալու է երկու կետի վրա։ Առաջինն ուրանի հարստացման մակարդակն է. Վաշինգտոնը ձգտում է ստիպել Թեհրանին դադարեցնել միջուկային նյութերի հարստացումը 3,67 տոկոսի շեմից բարձր: Երկրորդը կետն Իրանի հրթիռային ծրագիրն է։ Սական իրանական կողմը հասկացրել է, որ մտադիր չէ այդ հարցը քննարկել ԱՄՆ-ի հետ գործարքի շրջանակում։