Ու՞ր է մսխվել փոսալցման ու ասֆալտապատման համա...

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մի քանի «անկանխատեսելի» ձյուն, ու քաղաքի փոսերը պատրաստ են, քանի որ ասֆալտը, որի անվան տակ «իշխանությունը» պարծենում ու թմբկահարում է, թե աննախադեպ ճանապարհաշինությամբ է զբաղվում, որակ չունի։

Ստել ու կեղծել էլ չի ստացվում, քանի որ քաղաքացիներն, ամեն պահի քաղաքում մեքենա վարելիս, տեսնում են ու ֆինանսապես կրում են անորակ ասֆալտի բացասական հետևանքները։

Ասֆալտը, դա՛ ասֆալտ է։

Ո՞ւր են մեր բոլորիս վճարած գույքահարկից հավաքագրած միլիարդավոր դրամները։

Ու՞ր է մսխվել փոսալցման ու ասֆալտապատման համար հատկացված 4 մլրդ 292 մլն դրամը։