Ուր է «կորել» Սյունիքի մարզի մի հատվածը

Հայաստանում Կարմիր Խաչի առաքելության հրապարակած բոկլետում Հայաստանի քարտեզից չգիտես թե ինչու անհետացել է Սյունիքի մարզի մի մասը։ Սա արդյոք պատահականություն է, դիզայնի հետ կապված նյուանս, թե հատուկ մեսիջ է պարունակում իր մեջ, դժվար է ասել։ Տարօրինակ է այն, որ ժամանակին նման բուկլետներում բացակայում էր Արցախը, իսկ հիմա արդեն հասկանալի է, թե ինչու։ Միջազգային այս կազմակերպությունը, որը հրատարակել է այս բուկլետը, պետք է հանդես գա պատշաճ բացատրությամբ։