Ուր է կորել 270 կիլոգրամ կոկայինը․ Բանանի Միհ...

Հանուն հայրենիքի փրկության՝  Նիկոլ Փաշինյանի ձեռքին հասարակության որոշ շերտերի վրա հարձակման գործիք ծառայած «Հեղափոխության պահապանների» հետ միացած, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով հանրության առավել հայտնի է Բանանի Միհրան անունով օրերս դժգոհել է, որ իր ընկերության պահեստում հայտնված կոկայինը 270 կիլոգրամով քչություն է անում։  Պողոսյանը հայտարարել է, որ աղմկահարույց կոկաինը եղել է 1 տոննայից ավելի, բայց փաստաթղթերի մեջ նշված է 730 կա, այդ դեպքում՝ ի՞նչ է եղել 270 կգ-ը. Ըստ նախկին պատգամավորի՝ իր աշխատակիցներն են դա ստուգել, սակայն հետագայում հիշյալ 270 կգ-ի մասին չի նշվում և այն անհետացել է:

Միհրան Պողոսյանն այնքան մանրամասն տեղեկացված էր կոկայինի քաշից, դրա ավել պակաս լինելուց, որ հարց է առաջանում, թե ինքը որտեղից է այդքան տեղեկացված իր հետ իբր կապ չունեցող կոկայինի մասին։ Հարց է նաև առաջանում, թե արդյո՞ք ինքը կշարունակի «փրկել հայրենիքը», եթե իշխանությունները «տեղը դնեն» 270 կիլոգրամ կոկայինը։