
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը կառավարության հերթական նիստին անդամներին ներկայացրեց նախագիծ՝ բիոմետրիկ անձնագրերի և նոր ձևաչափով թողարկման մասին։ Դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները կունենան նոր անձնագիր և նույնականացման քարտ։
Նա նշեց, որ այժմ փնտրում են մատակարարի, որը որակյալ ծառայություն կմատուցի։
Ըստ նախագծի՝ անձնագրային բաժինը պետք է լինի ոչ թե ոստիկանական շենքում, այլ մասնավորից վերցված տարածքներում։
Սարգսյանի խոսքով՝ 2025 թվականի մարտին լինելու է հաղթող ընկերություն, որի հետ կկնքվի պայմանագիր և մինչև մեկ տարի ժամկետում,այսինքն՝ մինչև 2026-ի մարտին կսկսի գործել նոր կարգ։
Փոխնախարարը չբացառեց նաև, որ կարող է ավելի սեղմ ժամկետում իրականացվել այն։
«Ինչու մեկ տարի, որովհետև պետք է սերվերային տնտեսությունն ամբողջովին նորը լինի, արտադրական պրոցեսը պետք է ամբողջովին նորը կազմակերպվի։ Պետք է հնարավորություն ունենա Երևանում և մարզերում գրասենյակներ ձեռք բերել, նաև գտնել նոր աշխատակիցներ, որոնք որակյալ ծառայությունները կմատուցեն»,- նշեց Սարգսյանը։
Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե դա արդյո՞ք նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները կունենան անձնագրեր կամ նույնականացման քարտեր, որոնք հնարավորություն կտան ՀՀ սահմանը հատել առանց ֆիզիկական կոնտակտի նաև ԵՄ սահման մուտք գործելու դեպքում, Սարգսյանն ասաց՝ այո. «Իրականում պրոցեսը տանելու է դրան, որ մենք կարողանանք ճիշտ բիոմետրիկ տվյալների համակարգ ՀՀ–ում ներդնելու պայմաններում մեր քաղաքացիներին նաև այդ հնարավորությունը տալ որպես ծառայություն։ Այդ համակարգն ինչու հիմա չի կարող գործել, որովհետև մենք ուղղակի չունենք բիոմետրիկ համակարգ։ Մենք չենք ուզում մեր քաղաքացիներին առաջարկել կենսաչափական անձնագիր, ինչի հետևում չլինի աշխատող, ներդրված ենթակառուցվածք»։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ այդ պրոցեսներն այնպես են գծագրվել, որ ողջամտորեն ժամկետներում Հայաստանում կարողանան ներդնել այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք տասնյակ տարիներ կծառայի. «Այժմ ունենք մաշված ենթակառուցվածքներ, որը թույլ չի տալիս նորարական տարբեր մոտեցումներ արագ ժամկետում ներդնել ծառայությունների մատուցման փուլում»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորանը նշեց՝ դա նշանակում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պետք է մտածել նաև տեխնիկական հագեցվածության բալեվաման գործընթաց, որպեսզի այդ թվում՝ բիոմետրիկ համակարգը գործի լիարժեք։