UNDP-ն գումար կտա Տեսչական մարմնի շենքի նորոգ...
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միհայելա Ստոյկոսկան ստորագրեցին համագործակցության հուշագիր։
 
Կողմերը պայմանավորվել են համագործակցել ՀՀ կառավարության կողմից Տեսչական մարմնին հատկացված շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու շուրջ, ՄԱԶԾ-ի համաֆինանսավորումը կկազմի 20%։
Կարևորվել է առաջատար տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառումը՝ ուղղված էներգաարդյունավետության ներուժի իրացմանը։
 
Այս մասին հայտնում է  ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մամլո ծառայությունը։