ԱԱԾ նոր տնօրենի հետ չեմ հանդիպել, չեմ էլ ուզում հանդիպել, որովհետեւ ոչ մի ակնկալիք չունեմ։ Այս մասին, այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Լույսի Ճրագ» ՀԿ նախագահ Արսեն Ղուկասյանը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են հանրայնացնել 44–օրյա պատերազմին վերաբերող քննիչ հանձնաժողովի զեկույցը
«Ոչ մի բան չեն անում, մենակ սոցիալական հարցեր են լուծվում, ուրիշ հարց չի լուծվում, սայլը տեղից չի շարժվում։ Ես քննիչ հանձնաժողովի անդամ էլ պետք է լինեի, անունս ի սկզբանե ծնողների կողմից որոշված էր, որ ես պիտի լինեի այդտեղ, բայց եկավ առաջին նիստը, ես անգամ տեղյակ չեղա։ Գեղեցիկ ձևով ինձ «ֆուկ» արեցին, որովհետեւ գիտեին՝ ես չեմ լռելու, ես խոսելու եմ, պահանջելու եմ։ հարազատներից երկու հոգի երկու նիստի գնացել են, հետո էլ չեն գնացել։ Երբ վերջին անգամ Անդրանիկ Քոչարյանը եկավ, մոտեցավ, հարց տվեց՝ ինչի՞ չեք գալիս նիստերին, մեր ծնողներից մեկը պարզ, հստակ պատասխանիեց՝ գայինք, ի՞նչ անեինք, ձեր կապիկությունները նայեի՞նք»,–ասաց նա։
Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ պատերազմի ժամանակ դավաճանություն գործածներից շատերն այսօր էլ պաշտոնավարում են. «Մենակ Ջալալ Հարությունյանն է դատվել մեկ դրվագով միայն, իրենից բացի էլ ո՞վ է դատվել»։
Նա հայտարարեց, որ ոչ մի ակնկալիք չունի ոչ իշխանությունից, ոչ ընդդիմությունից. «Որովհետև վեց տարի տեսել եմ, որ ոչ մեկն էլ ոչ մի բան չի անում։ Հիմա հարց՝ այսքան տարի էլ սպասել ենք այս քննիչ հանձնաժողովի եզրակացությանը, մեզ խոստացել էին, որ եզրակացություն լինելու է, մեզ ասելու են, մենք իմանալու ենք այդ ամեն ինչի մեղավորները ովքեր են ու իրենք ստանալու են իրենց պատիժը։ Ի՞նչ եղավ 2025 թվի սեպտեմբերին աշխատանքը հայտարարեցին ավարտված։ Անդրանիկ Քոչարյանը խոստացավ, որ անպայման զեկույցը կհրապարակվի, հետո իմանում ենք, որ գնացել է ԱԺ, արխիվացվել է, գաղտնիացվել է»,–ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։



