Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար նախատեսված են վարչական տուգանքներ: Օրերս հայտնի դարձավ, որ արտակարգ դրության երկարաձգումից հետո դիմակներ կրելը լինելու է պարտադիր։
Երեկ Ազգային ժողովում պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այսուհետ խստիվ հետեւելու են արտակարգ դրության կանոնների պահպանմանը: Պատասխանելով պատգամավորների հարցերին, թե որքա՞ն է լինելու դիմակ չկրելու համար գանձվող տուգանքը՝ նա ասաց, որ թեպետ ճշգրիտ չի հիշում, սակայն այն սկսվում է 100 հազար դրամից:
Իշխանությունների այս որոշումը շատերի դժգոհության առիթն է դարձել։ Դժգոհ է հատկապես ոցիալական անապահով խաղը։ Առանց այն էլ կորոնավիրոսի համավարակը դժվարություններ է ստեղծել նրանց համար, իսկ հիմա պետք է օարական մի քանի հարյուր դրամ ծախսեն, որպեսզի գնեն դիմակներ։
Իշխանությունների այս որոշումը շատերի համար անհասկանալի է հատկապես, որ շաբաթներ շարունակ նախարար Թորոսյանը պնդում էր, որ դիմակներ կրելը գրեթե չեն օգնում ու մարդիկ հանգիստ կարող են վարակավել նաև դիմակ կրելու դեպքում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս հայտարարում է, որ դիմակները վարակի դեմ պայքարի էֆեկտիվ միջոցներ չեն։
Այս որոշումը շատերին հիշեցրել է 90 -ականների կեսերը, երբ այն ժամանակվա ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի մտերիմներից մեկը մեքենանրի համար նախատեսված կրակմարիչներ էր բերել և երբ խմբաքանը չէր վաճառվել, օրենքով մեքենաներում կրակմարիչների առկայությունը դարձրեցին պարտադիր, որպեսզի նախարարի մտերիմի բիզնեսը վնասներ չկրի։ Հիմա էլ տպավորություն է, որ իշխանությունները կոնկրետ անձանց բինզեսի շահերի համար են այս ոչ արդյունավետ որոշումը կացրել։
Փետրվար ամսին նախարար Թորոսյանն ասել էր, որ Հայաստանում կազմակերպվելու է դիմակների արտադրություն։ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ արտադրության կազմակերպիչը գործարար Սամվել Ալեքսանյանն է։
Ի դեպ տեղեկություներ կան նաև, որ Հայաստան դիմակներ է ներկրել նաև վարչապետի կնոջ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը։ Ըստ մեր տեղեկությունների առաջին անգամ հիմնադրամը ներկրել է 280 հազար հատ սովորական, 60 հազար հատ բժշկական դիմակ, երկրորդ անգամ 24 հազար հատ բժշկական դիմակ։ Նոր ներկրումներ ևս սպասվում են։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Իմ քայլը» հիմնադրամի հետ պազրելու համար, թե ինչ նպատակով են ներկրում դիմակներ և արդյոք դրանք նախատեսված են վաճառքի համար։ Հույս ունենքն, որ հիմնադրամը մեր հրապարակումից հետո հանրությանը մանրամասներ կներկայացնի։
Հ․Գ․ Հետաքրքիր է, թե արտակարգ դրության անցած 60 օրերի ընթացում ինչու՞ դիմակ կրելը պարտադիր չէր։ Իսկ գուցե՞ անհրաժեշտ արդարությունը սկսված չէր կամ իշխանության սրտի գործարարները չէին հասցրել մեծ խմբաքանակ ներկրել։ Ինչևէ հանրությունը կասկածելու իրավունք ունի և իշխանությունները պարտավոր են բացատրություններ ներկայացնել։