
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտարարել է, որ Կիևը համաձայնել է երկրում նախագահական ընտրություններ անցկացնել:
Ուիթկոֆն այս մասին ասել է ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնի հետ հարցազրույցում:
Անդրադառնալով հարցին՝ ընտրությունների կլինե՞ն Ուկրաինայում ՝ նա դրական պատասխան է տվել. «Այո, կլինեն: Նրանք համաձայնել են դա անել: Ուկրաինայում ընտրություններ կլինեն»: