Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի մինչեւ Ուկրաինայի ապազգայնացման եւ ապառազմականացման խնդիրների ամբողջական կատարումը:
«Ակնհայտ է, որ հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի մինչեւ Ուկրաինայի ապազգայնացման եւ ապառազմականացման խնդիրների ամբողջական կատարումը եւ նրա տարածքից բխող անվտանգության սպառնալիքների վերացումը», - ասված է ՌԴ ԱԳՆ կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում հիշեցրել են, որ մարտի 2-ին Ռուսաստանի Բրյանսկի մարզի երկու սահմանամերձ գյուղերում ուկրաինացի դիվերսանտները սարսափելի ահաբեկչական գործողություն են իրականացրել, որը խստորեն դատապարտում են:



