Ուկրաինային Ռուսաստանի վրա հարվածելու թույլտվ...

Ֆրանսիան, որը Ուկրաինային տրամադրել է հեռահար հրթիռներ, հասկացրել է, որ Կիևին ռուսական տարածքում ռազմական օբյեկտներին հարվածելու թույլտվության տարբերակը մնում է օրակարգում։

«Մենք բացահայտ հայտարարել ենք, որ դա այն տարբերակներից մեկն է, որը մենք կքննարկենք, և դա վերաբերում է այն թիրախների վրա հարձակումներին, որտեղից Ռուսաստանը ագրեսիա է իրականացնում Ուկրաինայի տարածքում»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, փոխանցում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ի արտադրության զենքերը Ռուսաստանի խորքերը հարվածելու համար, կիրակի օրը հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաներ և մի աղբյուր, ինչն ուկրաինա-ռուսական հակամարտությունում Վաշինգտոնի քաղաքականության էական փոփոխություն է: