![Ուկրաինային Ադրբեջանի օգնության ընդհանուր գու...](/imgs/posts/medium/2025/02/7925e62.png)
Ուկրաինային Ադրբեջանի օգնության ընդհանուր գումարը գերազանցել է 40 մլն դոլարը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության բաժնի պետ Ալեսքեր Հասանովը։
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Ուկրաինա որպես հումանիտար օգնություն ուղարկվել են 134 տրանսֆորմատոր եւ տրանսֆորմատորային ենթակայանների մասեր, 70 գեներատոր, ինչպես նաեւ ավելի քան 3,4 մլն մետր էլեկտրական մալուխ։
Հիշեցնենք, որ 1 մլն դոլարի օգնություն ուղարկելու մասին վերջին որոշումը ընդունվել է փետրվարի 5-ին։