Ուկրաինայի ԶՈւ-ն առաջխաղացում է գրանցել Կուրսկի մարզում, ինչը կարող է վկայել այս ուղղությամբ կամ ռազմաճակատի այլ վայրերում ուկրաինական համակարգված գործողությունների մասին, գրել է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW):Ինստիտուտի տվյալները հիմնված են հունվարի 5-ին եւ 6-ին հրապարակված գեոլոկացիոն կադրերի վրա։ Դրանք ցույց են տալիս ուկրաինական ԶՈւ առաջխաղացումը Սուջայի հյուսիս-արեւելքում՝ հարավային Բերդինում, ռուսական Պոպերեչնիի կենտրոնական եւ Նովոսոտնիցկիի կենտրոնական հատվածում։Ինչպես նշել են վերլուծաբանները, ՌԴ ՊՆ-ն եւ ռազմական բլոգերները ավելի վաղ հայտարարել էին, որ ռուսական բանակը հետ է մղել ուկրաինական հարձակումը Բերդինի եւ Նովոսոտնիցկիի մոտ։Բացի այդ, ինստիտուտի տվյալներով, հունվարի 6-ին ռուսական ուժերը փորձել են օգտագործել ուկրաինական հարձակումները Սուջայից հյուսիս-արեւելք՝ հարձակվելու համար Կուրսկի մարզում ուկրաինական այլ զորամասերի վրա: Հունվարի 5-ի գեոլոկացիոն քարտեզները ցույց են տալիս, որ ռուս զինվորականները Սուջայից հյուսիս-արեւմուտք գտնվող Մալայա Լոկնյա գյուղից առաջ են շարժվել դեպի արեւմուտք: ISW-ն նշել է, որ ռուսական բանակը հավանաբար 177-րդ ծովային հետեւակ գնդի ստորաբաժանումներ է տեղափոխել Զապորոժիեի մարզի արեւմտյան մասից Կուրսկի մարզ: Այս մասին վկայում է ՊՆ հայտարարությունը, ըստ որի՝ Կուրսկի մարզում գործում են «Կասպյան ծովային հետեւակի կորպուսի» անօդաչուները։Հունվարի 5-ի գեոլոկացիոն քարտեզները ցույց են տալիս նաեւ, որ Ուկրաինայի զինված ուժերը, ամենայն հավանականությամբ, հարվածներ կհասցնեն Կուրսկի մարզի թիկունքային շրջաններին՝ ցամաքային գործողություններին աջակցելու համար: