
Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը դրական է պատասխանել այն հարցին՝ արդյոք հանդիպումն արդյունավետ է եղել։ Տեսանյութը տարածել է «Մի-Ուկրաինա» հեռուստաալիքը։
«Այո», - պատասխանել է նա համապատասխան հարցին։
Իր հերթին ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում իր աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավարտվել են։ Հանդիպումը տևել է մեկ ժամից մի փոքր ավելի։
Այս եռակողմ հանդիպումից հետո ակնկալվում էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականի գարնանից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները, պետք է սկսվեին տեղական ժամանակով ժամը 12:30-ին (Երևանի ժամանակով՝ 13:30-ին)։ Այս բանակցություններին ևս թուրքական պատվիրակությունը ներկա է գտնվելու։
Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է բանակցությունների անցկացման վայր։