Ուկրաինայի նոր դեսպանը ջանք չի խնայել գովաբան...

Բաքվում Ուկրաինայի նոր դեսպան Յուրի Գուսեւը հրապարակել է գովաբանական հոդված Ադրբեջանի հասցեին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, ի պատիվ Ուկրաինայի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձիդեսպանըհարաբերությունները որակելով ռազմավարականսկսել է պատմական էքսկուրսից՝ ասելովոր «դիվանագիտական ​​հարաբերություններն ունեն խոր պատմական արմատներ եւ գնում են մինչեւ 1918թ.», եւ այդ ժամանակվանից երկու ժողովուրդները «միշտ աջակցել են միմյանց»։

Դեսպանը թվարկել է Ուկրաինայի ներկայացուցիչների «նվաճումները» Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում։

«Մեր երկրները հետեւողականորեն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ պահպանելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները»,- ասել է դեսպանը։ «Ռազմավարական ենթակառուցվածքային նախագծերը, ինչպիսին է տրանսպորտային միջանցքի զարգացումը, նոր հնարավորություններ են բացում բիզնեսի եւ տարածաշրջանային համագործակցության համար: Մենք անկեղծորեն երախտապարտ ենք, որ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման առաջին իսկ օրերից Ադրբեջանն աջակցել է, մարդասիրական օգնություն ցուցաբերել եւ աջակցել տարածքների ականազերծմանը։ Մենք դա իսկապես գնահատում ենք եւ երբեք չենք մոռանա»,- եզրափակել է Գուսեւը: