Ուկրաինայի նախագահը Դանիայում հանդիպում կունե...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Դանիա:

Ինչպես նշվում է, այցի ընթացքում Զելենսկին բանակցություններ է վարելու Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ։

Նա նաև կմասնակցի Սկանդինավյան և Բալթյան երկրների առաջնորդների հետ գագաթնաժողովին։

Այնուհետև Ուկրաինայի նախագահը կմեկնի Ֆրանսիա՝ վաղը կայանալիք «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը մասնակցելու համար։