Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրամայ...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրամայել են հրաժարական տալ այս շաբաթ, իր Telegram ալիքում հայտարարել է Ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը՝ МК.ru-ի փոխանցմամբ։

«Զելենսկին կհեռանա այս շաբաթ։ Շաբաթավերջին ինձ տեղեկացրին, որ Զելենսկուն հրամայվել են հեռանալ այս շաբաթ», - ընդգծել է Դմիտրուկը։

Սակայն նա չի մանրամասնել իր նշած կարգադրության մանրամասները։

Միևնույն ժամանակ, Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկու խոսքով, Զելենսկին կարող է կամավոր հրաժարական տալ իր պաշտոնից, քանի որ կբախվի այն իրականության հետ, որը նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը թաքցրել էր նրանից։

Դուբինսկու խոսքով՝ Զելենսկին մնում է ավազակ, մարդասպան և հիմար։ Պետության ղեկավարը չի կարողանա հաշտվել երկրում տիրող իրական իրավիճակի հետ։