Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ն առանձին հանդիպում է ն...

ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է ABC News-ին, որ ամերիկյան պատվիրակությունը նախատեսում է առանձին հանդիպում անցկացնել Ռուսաստանի պատվիրակության հետ։

Հանդիպման վայրի վերաբերյալ որևէ մանրամասներ չեն տրամադրվել։

ABC News-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ն սպառնացել է Ուկրաինային ամբողջությամբ դադարեցնել ցանկացած օգնություն, եթե Կիևը չհամաձայնի առաջարկված գործարքին։ Սպառնալիքը ներառում է հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումների դադարեցում, ինչպես նաև հետախուզական տվյալների փոխանակման և ԱՄՆ-ի կողմից զենքի ու աջակցության հետ կապված բոլոր պարտավորությունների դադարեցում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Ժնևում տեղի ունեցան բանակցություններ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի պատվիրակությունների մասնակցությամբ՝ Վաշինգտոնի առաջարկած խաղաղության ծրագրի շուրջ։

Հայտնի է, որ Եվրոպան ներկայացրել է հակադարձ առաջարկ։

Սակայն երկու ծրագրերն էլ ներառում են մեծ զիջումներ և տարածքային կորուստներ Ուկրաինայի համար։