Ուկրաինայի ճգնաժամն այն չէ, ինչ Չինաստանը կցա...

Ուկրաինայի ճգնաժամն այն չէ, ինչ Չինաստանը կցանկանար տեսնել, ուրբաթ օրն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում ասել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը։

«Ուկրաինայի ճգնաժամն այն չէ, ինչ մենք կցանկանայինք տեսնել»,- ասել է Սի Ծինփինը, որի խոսքերն է մեջբերում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Նրա խոսքով՝ համապատասխան իրադարձությունները կրկին ցույց են տալիս, որ երկրների հարաբերությունները չպետք է հասնեն ռազմական առճակատման։