Ուկրաինայի անվտանգության որոշ երաշխիքներ «կար...

Ուկրաինայի անվտանգության որոշ երաշխիքներ «կարող են ընդունելի» լինել Կրեմլի համար, սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելը «բոլորովին անհնար է»: Այս մասին  Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Պուտինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը՝ չհստակեցնելով, թե Մոսկվան ինչ երաշխիքներ է ընդունելի համարում:

Հիշեցնենք, որ Դմիտրիևն այժմ Վաշինգտոնում է, որտեղ բանակցություններ է վարում Թրամփի վարչակազմի հետ։ Ավելի վաղ  նա նշել  էր, որ  հանդիպումները «նշանակալի առաջընթաց» են գրանցել հրադադարի համաձայնագրի ուղղությամբ։