
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կապ չունի ահաբեկչության եւ չճանաչված Մերձդնեստրի ղեկավար Վադիմ Կրասնոսելսկու դեմ մահափորձի նախապատրաստման հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Մերձդնեստրի հատուկ ծառայությունները կանխել են չճանաչված հանրապետության նախագահի դեմ մահափորձը: Հաղորդվում է, որ Մերձդնեստրի մի շարք պաշտոնյաների դեմ մահափորձերը նախապատրաստվել են ՈւԱԾ-ի հրահանգով եւ որակվել են որպես ահաբեկչության նախապատրաստություն: Մերձդնեստրի դատախազը հայտնել է, որ ահաբեկչություն էր նախապատրաստվում Տիրասպոլի կենտրոնում ականապատ մեքենայի օգտագործմամբ: