Ուկրաինան ռուսական սառեցված ակտիվների հաշվին...

Կիևը 35 միլիարդ եվրոյի նոր վարկը, որը կմարվի ռուսական ակտիվներից օտարված միջոցների հաշվին, կստանա սոսկ ԵՄ նախնական քաղաքական պայմանների կատարման դեպքում, որոնք կամրագրվեն առանձին հուշագրով։

Այդ մասին հայտարարել է Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, որը  Եվրահանձնաժողովում համակարգում է Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների օտարման գործընթացը։

«Այդ մակրոֆինանսական վարկը կտրամադրվի Ուկրաինայի կողմից ԵՄ-ի հետ համաձայնեցված նախնական քաղաքական պայմանների կատարման հիման վրա, որոնք կամրագրվեն փոխըմբռնման առանձին հուշագրով», - ասել է Ռեյնդերսը՝ չհստակեցնելով Եվրահանձնաժողովի պահանջների բովանդակությունը։

Նա Եվրախորհրդարանին կոչ է արել ամենակարճ ժամկետներում համաձայնեցնել այդ մեխանիզմը: