Ուկրաինան պատրաստ է խաղաղության, Ռուսաստանը պ...

Ուկրաինան պատրաստ է խաղաղության, Ռուսաստանը պետք է ցույց տա իր պատրաստակամությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։

«Ամերիկացիների հետ հանդիպման մեր ուկրաինական առաջարկը երեք բան էր՝ հրադադար երկնքում, հրադադար՝ ծովում, և իրական միջոցներ՝ վստահություն հաստատելու այս ամբողջ իրավիճակում, որտեղ դիվանագիտությունը շարունակվում է, առաջին հերթին՝ գերիների ազատում։

Ամերիկյան կողմը հասկանում է մեր փաստարկները, ընդունում է մեր առաջարկները, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին մեր թիմերի զրույցի կառուցողական բնույթի համար։ Իսկ այսօր զրույցի ընթացքում ամերիկյան կողմից առաջարկ եղավ անհապաղ առաջին քայլն անել և փորձել 30 օրով լիարժեք զինադադար հաստատել ոչ միայն հրթիռների, անօդաչու սարքերի, ռումբերի մասով, ոչ միայն Սև ծովում, այլև առաջնագծի ողջ երկայնքով։ Ուկրաինան ընդունում է այս առաջարկը, մենք այն դրական ենք համարում, պատրաստ ենք գնալ նման քայլի։

ԱՄՆ-ն պետք է համոզի Ռուսաստանին դա անել։ Այսինքն՝ մենք համաձայն ենք, իսկ եթե ռուսները համաձայնեն, այդ պահին հրադադարն ուժի մեջ կմտնի։ Այսօրվա զրույցի կարևոր տարրը ԱՄՆ-ի պատրաստակամությունն է վերսկսել պաշտպանական օգնությունն Ուկրաինային, ներառյալ հետախուզական օգնությունը: Ուկրաինան պատրաստ է խաղաղության. Ռուսաստանը պետք է ցույց տա պատերազմը դադարեցնելու կամ պատերազմը շարունակելու իր պատրաստակամությունը»,- ասել է Զելենսկին։