Ուկրաինան պատրաստ է աջակցել զատկական hրադադար...

Ուկրաինան պատրաստ է աջակցել զատկական հրադադարին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինան բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք հայելային քայլերի։ Մենք այս տարի առաջարկել ենք կրակի դադարեցում Զատկի տոների ընթացքում և կգործենք համապատասխանաբար։ Մարդկանց պետք է Զատիկ՝ առանց սպառնալիքների, և իրական շարժ դեպի խաղաղություն»,- գրել է նա՝ հավելելով, որ հնարավորություն կա հարվածներին չվերադառնալ նաև Զատկից հետո։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր զատկական հրադադարի մասին։ Ռուսական բանակին հանձնարարված է դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա ավարտը