Եվրոպական երկրները սկսել են Ուկրաինային սարքավորումներ փոխանցել ձմռանը նախապատրաստվելու համար, սակայն այդ մատակարարումները չեն հանրայնացվում։ Սեպտեմբերի 21-ին այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Եվրոպացի դաշնակիցներն արդեն իսկ օգնություն են ցուցաբերում այն ամենով, ինչ ունեն. մասնավորապես՝ պահեստամասեր են տրամադրում էլեկտրակայանների և ջեռուցման սարքավորումների համար»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Bloomberg-ն ընդգծել է, որ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ հնարավոր հարվածների պատճառով Ուկրաինան նախապատրաստվում է հակամարտության ընթացքում ամենածանր ձմեռային շրջանին։



