Ուկրաինան կարծում է, որ ադրբեջանական ինքնաթիռ...

Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում կործանվել է Ադրբեջանի ավիաուղիների Embraer 190 մարդատար ինքնաթիռը, որը խոցվել է ռուսական «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային համալիրի կողմից, որը տեղակայված է Ռուսաստանի տարածքում։ Այս մասին «Պատերազմի գոտի» նախագծի մեկնաբանությունում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության (ԳՈՒՎ) ղեկավար Կիրիլ Բուդանովը։

«Ինչպես մեզ հայտնի է, ինքնաթիռը խոցվել է «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային համակարգով Ռուսաստանի տարածքում»,- նշել է նա, հաղորդում է «Նովի Ուկրաինա» կայքը։

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, իր հերթին, ասել է. «Հատկանշական է, որ ռուսական լրատվամիջոցները ստել են աղետի պատճառները։ «Ռուսաստանը խոցված ինքնաթիռին ստիպել է անցնել ծովը՝ ամենայն հավանականությամբ՝ փորձելով թաքցնել իր հանցագործության ապացույցները»: