Ուկրաինան հրաժավրել է ֆրանսիական Բաստիոնից․ Հ...

Հայաստանի իշխանությունները շարունակում են աննախադեպ կերպով թմբկահարել Ֆրանսիայի հետ զենքի գնման պայմանավորվածությունների մասին։ Ավելին, իշխանական պրոպագանդան արդեն մեծ հաղթանակ է ներկայացնում ֆրանսիական Բաստիոն զրահամեքենաների Հայաստան հասնելը։ Տպավորություն է, թե միայն այս զրահամեքենաները բանակի բոլոր խնդիրները լուծելու են։

Մինչ իշխանությունը շարունակում է ցնծալ՝ վատ լուրեր եկան հենց Ֆրանսիայից։ Ouest France պարբերականը գրում է, որ Հայաստան ուղարկված Բաստիոն զրահամեքենաները իրականում նախատեսված են եղել Ուկրաինայի համար, բայց ուկրաինացիները հրաժարվել են դրանք ընդունել․ «Այդ մեքենաներն ի սկզբանե նախատեսված էին Ուկրաինայի համար, սակայն Կիևը համարում էր, որ դրանք վատ պաշտպանված են հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից», - ասվում է Ouest France-ի հրապարակման մեջ։

Պատկերացնել միայն կարելի է, թե ինչ կարգի անպետք զրահատեխնիկա է Բաստիոնը, որ դրանից հրաժարվել է անգամ ամբողջ աշխարհից զենք խնդրող Ուկրաինան։ Տպավորություն է, որ սա Հորդանանից գնված հայտնի ՕՍԱ համակարգերի երկրորդ սերիան է։ Այն ժամանակ էլ Փաշինյանի կառավարությունը ՕՍԱ ՀՕՊ համակարգի գնումն էր թմբկահարում, իսկ պատերազմի ժամանակ պարզվեց, որ այն Հայաստանի բյուջեի վրա 40 մլն դոլար արժեցած մետաղի ջարդոն է, որն, ի դեպ, ժամանակին ռուսները առաջարկել էին անվճար տրամադրել, միայն թե իրենց պահեստներն ազատեն այդ անպիտան համակարգերից։