Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում հատուկ ռազմական գործողության բոլոր ուղղություններով կորցրել է 14 հազարից ավելի զինվորական։
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրի, Ուկրաինայի զինված ուժերի կորուստները ՌԴ ԶՈւ «Հյուսիս» խմբավորման պատասխանատվության գոտում ավելի քան 2020-ն են, «Արևմուտք» խմբավորման պատասխանատվության գոտում՝ 3 160-ից ավելին, «Հարավ», «Կենտրոն» խմբավորումների պատասխանատվության գոտիներում՝ համապատասխանաբար՝ 4 420 և 3 440, «Արևելք»-ի պատասխանատվության գոտում՝ մինչև 820, «Դնեպր» խմբավորման պատասխանատվության գոտում՝ մինչև 470։
Այսպիսով, ըստ ՌԴ ՊՆ տեղեկագրի, ուկրաինական կողմի կորուստները մոտավորապես 14 330-ն են։